Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45 տոկոսը. ՅՈՒՆԻՍԵՖ
ОбществоԿրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման բաժնից, ըստ «Կրծքով կերակրման
- Աշխարհի միայն 23 երկրներում են բացառապես կրծքով կերակրման մակարդակները գերազանցում 60 տոկոսը։
- Երկրների ընդամենը մոտ 10 տոկոսն է տրամադրում հղիության ու ծննդաբերության վճարովի արձակուրդ առնվազն 18 շաբաթ տևողությամբ՝ երաշխավորելով վճարում այն ժամանակ, երբ կինը կվերադառնա աշխատանքի։
- Աշխարհի 81 երկիր չի տրամադրում հղիության ու ծննդաբերության՝ նույնիսկ 14 շաբաթ տևողությամբ արձակուրդ։
- Երեխաների մեծամասնությունը չի ծնվում այնպիսի հաստատություններում, որոնք համապատասխանում են կրծքով կերակրմանն աջակցության՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտներին։
- Կրծքով կերակրումը նպաստում է կանանց մոտ կրծքի և ձվարանների քաղցկեղի ռիսկերի նվազեցմանը. կրծքով կերակրման օպտիմալ պրակտիկան ամեն տարի կարող է հանգեցնել կրծքի քաղցկեղի հետևանքով կանանց մահացության դեպքերի կրճատում 20,000-ով։
Կրծքով կերակրումը յուրաքանչյուր երեխայի համար կյանքի ամենաառողջ մեկնարկի ապահովման՝ կենսական կարևորություն ունեցող բաղադրիչներից է։ Այն նորածնի առաջին պատվաստումն է և սնուցման լավագույն աղբյուրը։ Այն կարող է խթանել ուղեղի զարգացումը և առաջիկա 10 տարվա ընթացքում փրկել 520,000 երեխայի կյանք։
Սակայն կրծքով կերակրումը պարզապես մեկ կնոջ անելիք չէ։ Այն պահանջում է խրախուսում և աջակցություն բանիմաց խորհրդատուների, ընտանիքի անդամների, առողջապահական ծառայություններ մատուցողների, գործատուների, քաղաքականություն մշակողների և այլոց կողմից։
Երեխաների և պետությունների համար կրծքով կերակրման օգուտներն առավելագույնս քաղելու համար կառավարությունները և դոնոր կազմակերպությունները պիտի գործեն միասնաբար։ Առաջիկա 10 տարիների ընթացքում տարեկան 570 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելով՝ կառավարությունները, դոնոր կազմակերպությունները և գործընկերները կարող են օգնել, որպեսզի բացառապես կրծքով կերակրման մակարդակը հասցվի առնվազն 50 տոկոսի։
Ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-2016թ.) արդյունքների Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45 տոկոսը, որը բարձր է նախորդ՝ 2010թ. հետազոտության արդյունքից (34.6 տոկոս): Չնայած վերջին տասնամյակում գրանցվել է դրական միտում (2000թ.-ին՝ 30 տոկոս, 2005թ.-ին՝ 32.5 տոկոս, 2010թ.-ին՝ 34.6 տոկոս), հայաստանյան ցուցանիշը դեռ չի հատել միջազգայնորեն ընդունված 60 տոկոսի շեմը:
2000թ. ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում են մի շարք ծրագրեր՝ ուղղված կրծքով կերակրման խթանմանը: Այս տարի Երևանում բացվել է ծննդատան տարածքում գործող կրծքով կերակրման առաջին խորհրդատվական սենյակը:
Նախորդ տարիներին իրականացվել են մի շարք վերապատրաստումներ և տեղեկատվական միջոցառումներ ինչպես բուժ աշխատողների, այնպես էլ հղի կանանց և մայրիկների համար: Մայրիկները հաճախ բարձրաձայնում են հայերեն լեզվով վստահելի տեղեկատվության պակասը, որպես կրծքով կերակրմանը խոչընդոտող հանգամանք: Այդ իսկ պատճառում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է մի շարք տեղեկատվական նյութեր:
Այս տարի նաև թողարկվել է հատուկ DVD սկավառակ՝ նվիրված ԿԿ խնդիրների հաղթահարմանը: Սկավառակում տեղ են գտել թվով ութը տեսանյութեր, որոնք անդրադառնում են մի շարք խնդիրների պարզաբանմանը՝ դիրքերին, կթելու կանոններին, կաթի կանգ, մաստիտ, ճաքեր և այլն:
Ամռան ամիսներին DVD սկավառակները տրամադրվել են հղի կանանց և մայրիկներին Երևանի, Կապանի, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Գավառի, Սևանի, Ալավերդիի և այլ քաղաքների ԲԿ-ներում ու մանկական պոլիկլինիկաներում: