Ռեալի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի կարողացել ավարտել թիմի մարզումը
СпортՄադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի կարողացել ավարտել մադրիդյան ակումբի մարզումը,- գրում է «Marca»-ն:
Ուելսցին դադարեցրել է մարզումը՝ վնասվածք չստանալու պատճառով: Հաղորդվում է, որ հանդերձարան տանող ճանապարհին Բեյլը բժշկին հայտնել է ոտնաթաթի ցավերի մասին:
Հիշեցնենք, որ Բեյլը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի կարողացել օգնել «Ռեալին» ավարտված մրցաշրջանում կայացած կարևոր հանդիպումներում: