ՆԱՍԱ-ն լրիվ աշխատանքային դրույքով մոլորակի պաշտպան է փնտրում
ОбществоՆԱՍԱ-ի կայքում «մոլորակային պաշտպանության սպա» հաստիքն է բացվել։ Նա տարեկան 187 հազար դոլար կստանա՝ երկրի կենսաբանական նյութից այլ մոլորակների պաշտպանության եւ երկրի պաշտպանության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սպայի պարտականություններն են՝ ներառվել մոլորակային պաշտպանության ղեկավարության կազմում եւ ՆԱՏՕ-ի տիեզերական առաքելության շրջանակում ապահովել նրա ծրագրերի իրագործումը։
Դա վերաբերում է հանձնարարություններին, որոնց ընթացքում Երկրից օրգանիզմներն ու անօրգանական նյութերը կարող են «կանխամտածված կամ ոչ կանխամտածված կերպով» հայտնվել այլ մոլորակներում կամ առաքելություններում, որոնք ենթադրում են Երկիր տիեզերանավերի վերադարձը՝ ուսումնասիրության համար ոչ երկրային օբյեկտներով։
Կատարյալ թեկնածուն պետք է պետական հաստատությունում առնվազն մեկ տարի ղեկավար պաշտոն զբաղեցրած լինի, ծանոթ լինի մոլորակային պաշտպանությանը, ունենա բավականին ինժեներա-տեխնիկական փորձ եւ միշտ պատրաստ լինի ուղեւորությունների։