Գործակալ. Նեյմարը որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ կներկայացվի այս շաբաթ
СпортԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն հայտարարել է, որ իր հաճախորդը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում:
«ՊՍԺ-ն կվճարի Նեյմարի հրաժարագինը, իսկ վերջինիս շնորհանդեսը որպես ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ կկայանա այս շաբաթ՝ Փարիզում»,- գործակալի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Ավելի վաղ կատալոնական ակումբը հաստատել էր, որ բրազիլացին ակումբը լքելու ցանկություն է հայտնել:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թվականին: Նեյմարի տեղափոխության համար փարիզյան ակումբը կվճարի 222 մլն եվրո: