Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը մեկնարկել է հաղթանակով
СпортԼեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող Sinquefield Cup մրցաշարում, որը Grand Chess Tour-ի երրորդ փուլն է:
Առաջին տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով հաղթել է Յան Նեպոմնյաշչիին: Ռուսաստանցի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 29-րդ քայլին:
Հաղթանակով են մեկնարկել նաեւ ռուս Սերգեյ Կարյակինը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Օգոստոսի 3-ին կայանալիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարը կտեւի մինչեւ օգոստոսի 11-ը։ Ամսի 7-ը հանգստյան օր է։ Պարտիաների մեկնարկը Երեւանի ժամանակով 22։00-ին։
Sinquefield Cup, առաջին տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1:0
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝1:0