Խաբեբաները WhatsApp-ի օգտատերերից գումար շորթելու նոր միջոց են գտել
ОбществоԽաբեբաները սկսել են WhatsApp մեսենջերի օգտատերերին հաղորդագրություններ հղել՝ պահանջելով երկարաձգել բաժանորդագրությունը։ Այս մասին ասվում է ESET ընկերության մամուլի ասուլիսում, փոխանցում է Lenta-ն։
Հանցագործները որպես մեսենջերի աշխատակիցներ են ներկայանում եւ պահանջում վճարման հետ կապված տվյալներ մուտքագրել, հակառակ պարագայում սպառնում են սահմանափակել WhatsApp-ին հասանելիությունը։
Իբր վճարելու համար օգտատիրոջն առաջարկում են անցնել հղումով եւ մուտքագրել բանկային քարտի տվյալները։ Դրանից հետո հանցագործները զոհի հաշվից գումար են հափշտակում։
WhatsApp-ն իսկապես օգտագործել է մեսենջերի վճարովի մոդելը, սակայն 2016 թվականի հունվարին հրաժարվել է դրանից։