Խավիեր Պաստորե. Ցանկանում եմ Նեյմարին առաջարկել իմ 10 համարը
СпортՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն պատրաստ է իր 10 համարը տալ Նեյմարին:
«Ցանկանում եմ իմ համարն առաջարկել Նեյմարին՝ որպես ողջույնի ժեստ: Ցանկանում եմ, որ նա իրեն հարմարավետ զգա և երջանիկ զգա իրեն՝ առաջին իսկ օրից:
Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել նրան, որպեսզի մենք կարողանանք հաղթել Չեմպիոնների լիգայում: Սա փոքր դետալ է, բայց ինձ համար շատ կարևոր էր ստանալ այդ համարը, և հիմա ես ցանկանում եմ խորհրդանշական կերպով ողջունել նրան»,- Պաստորեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Արգենտինացին իրեն կվերցնի 27 համարի մարզաշապիկը, որով ինքն ավելի վաղ հանդես է եկել «Պալերմոյում» և ՊՍԺ-ում: