Նեյմարի ընտանիքն արդեն ժամանել է Փարիզ
СпортԿատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ընտանիքը ժամանել է Փարիզ:
Le Parisien-ը տեղեկացրել է, որ բրազիլացու մայրն ու քույրն արդեն Ֆրանսիայի մայրաքաղաքում են, որպեսզի հանդիպեն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ:
Անձամբ Նեյմարը շարունակում է մնալ Բարսելոնայում և որպես ՊՍԺ-ի նորեկ ներկայացվելու է օգոստոսի 5-ին:
Փարիզյան ակումբը կատալոնացիներին Նեյմարի համար կվճարի 222 մլն եվրո: