Որդեգրման ենթակա երեխաների թիվը 2017թ-ի առաջին կիսամյակում կազմել է 43, որդեգրողի թեկնածուները 106-ն են եղել. ԱՎԾ
ОбществоՈրդեգրման ենթակա երեխաների թիվը 2017թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 43, որոնց 51.2%-ն աղջիկներ են. այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ տարիքային խմբերի և ըստ սոցիալական վիճակի` հետևյալն է. «Երկու ծնող ունեցող երեխաների թիվը 12 է, որից 3-ը իգական սեռի, միակողմանի ծնողազուրկ 1 երեխա է՝ աղջիկ, երկկողմանի ծնողազուրկ երեխաների թիվը ևս 1 է՝ տղա: 3-ը միայնակ մոր երեխաներ են, որից 3-ն էլ աղջիկ: Մնացել է առանց ծնողական խնամքի 20 երեխա: Ծնողական իրավունքից զրկված երեխաները 6-ն են, որից 3-ը աղջիկ»:
Որդեգրման ենթակա 43 երեխաներից 23-ը Երևանից են, 1-ը Արմավիրից, 3-ը Գեղարքունիքից, 9-ը Լոռու մարզից, 2-ը Կոտայքի, 4-ը՝ Շիրակի, 1-ը՝ Սյունիքի մարզից:
Երեխաներից 20-ն առողջ են, իսկ 23-ն առողջական խնդիրներ ունեն, որից 8-ը հաշմանդամություն ունի:
Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուները հաշվետու ժամանակահատվածում 106-ն են եղել, որից 72-ը ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, իսկ 34-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ: