Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել Մոնակո
СпортԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ ֆրանսիական «Մոնակոյի» ֆուտբոլիստ,- գրում է «The Sun»-ը:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ֆրանսիական ակումբը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «զինագործներին» վճարել 45 մլն ֆունտ:
Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ հարձակվողը չի լքի թիմը: Հիշեցնենք, որ «Արսենալի» և չիլիացու միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը:
Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում Սանչեսը մասնակցել է 38 հանդիպման, դարձել 24 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: