Երևանում Audi-ի անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. 25-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է
ОбществоԱյսօր ժամը 21:04-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Audi» մակնիշի 35 FA 800 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 25 տարեկան անձը չպարզված քաղաքացու:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացրվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Audi A3 մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը, որը կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կայքի փոխանցմամբ՝ մեքենայի դիմապակին ամբողջովին վնասվել է, վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, վիրավորին՝ անօգնական, դիմել է փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը 14-ից 15 տարեկան երեխա է՝ Դավիթ Ավետիսյան անուն ազգանվամբ, ում հայրը այս պահին դեպքի վայրում է: