Ռոնալդուն վերսկսել է մարզումները
СпортՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները,- գրում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթից հետո պորտուգալացի ֆուտբոլիստին հանգիստ էր տրվել:
32-ամյա հարձակվողը մարզման առաջին հատվածն անցկացրել է ընդհանուր խմբում, որից հետո մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Զինեդին Զիդանի գլխավորած թիմն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: