9-ամյա ամերիկացին արձագանքել է NASA-ի աշխատանքի ընդունելության հայտարարությանը
ОбществоԱՄՆ-ի 9-ամյա բնակիչ Ջեք Դեւիսն արձագանքել է NASA-ի աշխատանքի ընդունելության հայտարարությանը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ NASA-ում ֆիզիկայի իմացությամբ մասնագետ է պահանջվում, աշխատավարձը տարեկան 124․4 հազարից մինչեւ 187 հազար դոլար է։
«Իմ անունը Ջեք Դեւիս է, եւ ես կցանկանայի դիմել՝ մոլորակի պաշտպանի պաշտոնում աշխատանքի անցնելու համար։ ես ընդամենը 9 տարեկան եմ, սակայն ինձ պիտանի եմ համարում այդ աշխատանքի համար»,-ասվում է երիտասարդ ամերիկացու նամակում։
«Իմ քույրն ինձ այլմոլորակային է անվանում, ես դիտել եմ տիզերքի եւ այլմոլորակայինների մասին գրեթե բոլոր ֆիլմերը։ Ես նաեւ դիտել եմ «Մարվելի» հերոսների շոուն։ Ես լավ եմ տեսախաղերից։ Ես երիտասարդ եմ, ուստի հեշտությամբ կարող եմ սկսել մտածել, ինչպես այլմոլորակայինները»,-իր դիմումը հիմնավորել է Ջեքը։
NASA-ի մոլորակային գիտությունների բաժնի տնօրեն Դեւիդ Գրինն ի պատասխան ասել է, որ հույս ունի, որ Ջեքը դպրոցում բարձր առաջադիմություն կցուցաբերի եւ նրա հետ մի օր կհանդիպեն NASA-ում։