Դանի Ալվես. Նեյմարն է ինձ համոզել տեղափոխվել ՊՍԺ
СпортՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը պատմել է փարիզյան ակումբ իր տեղափոխության մասին.
«Ով ինչ ուզում է մտածի` ես շնորհակալ եմ Նեյմարին, քանի որ հենց նա է ինձ համոզել տեղափոխվել ՊՍԺ:
Ես չեմ որ ինչ-որ կերպ ազդել եմ նրա տրանսֆերի վրա: Ես միայն ասացի, որ նա պետք է երջանիկ լինի:
Ես չէի նախատեսում տեղափոխվել Փարիզ, բայց եթե Նեյմարը կարողացավ ինձ համոզել, նշանակում է` նա արդեն այդ ժամանակ էր մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին: Այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստին կորցնելը ծանր է, բայց սա ֆուտբոլ է: Նույն բանն էլ տեղի է ունենում, երբ անձամբ «Բարսելոնան» է լավ ֆուտբոլիստների ձեռք բերում այլ ակումբներից:
Բայց ցանկանում եմ մեկ ճշտում կատարել` ես և Նեյմարը ՊՍԺ չենք տեղափոխվել փողերի համար: Մենք այստեղ ենք եկել հանուն ամբիցիաների և նոր մարտահրավերների»,- Ալվեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` Դանի Ալվեսը ՊՍԺ-ի շարքերը համալրել է հուլիսի կեսերին` ազատ խաղացողի կարգավիճակով: Մինչ այդ նա 2016 թվականից հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսում»: