Հայաստան - Դանիա խաղի տոմսերը վաճառքում են
СпортՀայաստան – Դանիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են, հայտնում է ՀՖՖ կայքը:
Սեպտեմբերի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, Արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:
Հայաստան – Դանիա խաղը մեկնարկելու է ժամը 20:00-ին: