Բարտոմեու. Համաձայն չէինք Նեյմարի` Բարսելոնայից հեռանալու որոշման հետ
Спорт«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է, որ չէր ցանկանա վաճառել հարձակվող Նեյմարին, որը 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ:
Բարտոմեուն նշել է, որ բրազիլացի ֆուտբոլիստն անձամբ է ցանկացել հեռանալ.
«Նեյմարը ցանկացավ հեռանալ, չնայած մենք համաձայն չէինք նրա որոշման հետ: Բայց ոչ մի ֆուտբոլիստ չի կարող «Բարսելոնայից» վեր լինել: Նեյմարի տրանսֆերից ստացած 222 մլն եվրոն խելամիտ և մտածված կօգտագործենք»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Նեյմարի տրանսֆերը դարձել է ամենթանկարժեքը ֆուտբոլի պատմության մեջ: 25-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: