Զինեդին Զիդան. Ռեալը հաղթանակի քաղց ունի
Спорт«Բոլորս ընտանիքների հետ հանգստանալու հնարավորություն էինք ստացել: Մի քանի շաբաթ է անցել և այժմ ես ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Բոլոր մրցաշարերում հաղթանակ տանելու մտքերն ինձ հանգիստ չեն թողնում:
Ես փորձում եմ, սիրում եմ ֆուտբոլն ու սիրում եմ իմ աշխատանքը: Այս թիմն ու այս ակումբը միշտ էլ քաղցած կմնան: Մեզ համար միշտ էլ ինչ-որ բան քիչ է: Այսպիսի մրցաշրջանից հետո ավելին ենք ցանկանում:
Տիտղոսների նվաճումն օգնում է քեզ հաջորդ մրցաշրջանում հաջող մեկնարկ ունենալ: ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի նվաճումն առանցքային է: Շատ լավ ենք հասկանում, թե որքան ծանր քաշ ունի այդ հաղթանակը գալիք մրցաշրջանի համար»,- Զիդանի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբի» և «կարմիր սատանաների» միջև հանդիպումը կկայանա վաղը` օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: