Հպարտ եմ, որ միասեռական եմ. Apple ընկերության ղեկավար
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ հպարտ է միասեռական լինելու փաստով: Այս մասին գրել է Bloomberg Businessweek-ը:
«Ես երբեք չեմ թաքցրել իմ սեռական կողմնորոշումը: Apple-ի շատ աշխատակիցներ գիտեն, որ ես միասեռական եմ, և դա ոչ մի կերպ չի ազդել իմ նկատմամբ վերաբերմունքի վրա: Իհարկե, ես հաջողակ եմ նրանով, որ աշխատում եմ մի կազմակերպությունում, որը սիրում է ստեղծագործական մոտեցումը և նորարարությունը, սակայն բոլորը չէ, որ բախտավոր են»,- ասել է Կուկը:
Նրա կարծիքով՝ աշխարհը շատ է փոխվել վերջին տասնամյակների ընթացքում: Ամերիկան կողմ է տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց ամուսնական հավասարությանը, իսկ հասարակությունը առավել հանդուրժող է դարձել: