Զիդան. Ռոնալդուն այնպիսի մարզավիճակում է, ինչպիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի օրն էր
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախախաղային ասուլիսում խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման մասին:
«Մենք լավ մարզավիճակում ենք եւ պատրաստ ենք մրցաշրջանի մեկնարկին: Անհամբերությամբ սպասում ենք առաջին պաշտոնական խաղին: Շատ լավ ենք աշխատել ֆիզիկական պատրաստության ուղղությամբ: Վաղվա խաղում որոշիչ կլինեն մի քանի գործոններ: Մենք, ինչպես միշտ, կխաղանք մեր ֆուտբոլը: Շատ բան գիտենք մրցակցի մասին, եւ շատ կարեւոր է ամեն բան ճիշտ անել վաղվա խաղում:
Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, նա ինձ վրա թողնում է շատ ուժեղ տպավարություն: Նա այնպիսի հրաշալի մարզավիճակում է, ինչպիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի օրն էր: Այն փաստը, որ Ռոնալդուն մեզ հետ է, ունի մեծ նշանակություն: Նա պատրաստ է խաղալ: Արդյո՞ք կխաղա նա, կտեսնենք վաղը: Գարեթ Բեյլը եւս լավ մարզավիճակում է եւ մարզվում է բոլորի հետ: Նա չի խաղացել 4 ամիս, բայց հիմա ամեն բան կարգին է»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» միջեւ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: