Ֆլորենտինո Պերես. Չեմ վաճառի Ռոնալդուին, եթե նույնիսկ նրա քաշի չափ ոսկի առաջարկեն
СпортՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ մտադիր չէ բաժանվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:
«Վաճառե՞լ Ռոնալդուին. երբեք: Ես չեմ անի դա, եթե նույնիսկ ինձ առաջարկեն այնքան ոսկի, որքան Ռոնալդուի քաշն է: Միայն մեծագույն ֆուտբոլիստներն ունեն այդպիսի գին»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:
«Ռեալի» նախագահին Ռոնալդուին վաճառելու մասին հարցը տվել են բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու առթիվ: Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն վճարել էր 222 միլիոն եվրո՝ իրականացնելով ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: