Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Ուեսլի Սո
СпортԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) հանգստյան օրվանից հետո օգոստոսի 8-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սպիտակերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: 5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 2.5 միավոր եւ բաժանում է 4-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավը հավաքել է 3.5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը՝ 3-ական:
Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Sinquefield Cup, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը