Պաշտոնական. Ալեքսեյ Յերյոմենկոն գլխավորեց «Փյունիկը»
СпортՌուսաստանցի մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոն գլխավորել է Երեւանի «Փյունիկը», որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի կայքը:
«Փյունիկում» Յերյոմենկոյի օգնականն է լինելու է Ումար Մարխիեւը:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Յերյոմենկոն մարզչական կարիերայի տարիներին աշխատել է նաեւ Ֆինլանդիայի «Յակոբստադս», «Յարո» ու Կարագանդայի «Շախտյոր» ակումբներում: Ղազախական ակումբը նա գլխավորել է 2016-2017-ը:
Նրա օգնական Ումար Մարխիևը երկար տարիներ աշխատել է ֆիննական «Յարոյում»՝ որպես գլխավոր մարզիչի օգնական: Վերջին շրջանում նա մարզում էր ռուսական «Անգուշտ» ֆուտբոլային ակումբը:
Հիշեցնենք, որ մինչեւ այս «Փյունիկը» գլխավորում էր Արմեն Գյուլբուդաղյանցը: