Կարագեր. Կզարմանամ, եթե Կոնտեն մեկ տարուց լինի Չելսիի մարզիչը
СпортԱնգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, որն այժմ որպես փորձագետ աշխատում է հեռուստաընկերությունում, խոսել է Անտոնիո Կոնտեի` «Չելսիում» աշխատանքի մասին:
«Ես կզարմանամ, եթե մեկ տարուց Անտոնիո Կոնտեն դեռ գլխավորի «Չելսին»:
Այս թիմն ունի բիզնես-մոդել, շատ անխիղճ: Նրանք ինչ-որ առումով նման են «Ռեալին», քանի որ այնպես չեն գնահատում մարզչին, ինչպես` մյուս ակումբները: Նրանք չեն վախենում մեկ տարուց ազատվել մարզչից:
Այդպես եղել է Մոուրինյուի, Անչելոտիի դեպքում, և ես կզարմանամ, եթե 12 ամսից Կոնտեն դեռ թիմում լինի»,- Կարագերի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:
48-ամյա մասնագետի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: