Երևան-Օրենբուրգ ավտոբուսը փչացել է Վոլգոգրադում. ուղևորները ստիպված են եղել գիշերն անցկացնել կանգառում. Tert.am
ОбществоTert.am-ը գրում է.
Վոլգոգրադում օգոստոսի 6-ին փչացել է Երևան-Օրենբուրգ երթուղին իրականացնող ավտոբուսը և չի կարողացել ուղևորներին հասցնել նշանակման վայր, գրում է rusarminfo.ru-ն:
Ի սկզբանե ավտոբուսը կանգնել է, որպեսզի վարորդը փոխի անիվները, բայց փոխելու ընթացքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցը շտապ վերանորոգման կարիք ունի, ինչի պատճառով ուղևորները ստիպված են եղել գիշերն անցկացնել «Բամբուկովայա» տրանսպորտային կանգառում:
Օգոստոսի 7-ի առավոտյան ավտոբուսի ուղևորներին և վարորդին օգնության են հասել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:
«Ավտոբուսի վերանորոգման ընթացքում մասնագետները նշել են, որ այդ տրանսպորտային միջոցով չի կարելի մարդկանց տեղափոխել»,- Facebook-ի իր էջում գրել է «Լուսավորիչ» վոլգոգրադյան թերթի խմբագիր Գայանե Քոչարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։