Չինաստանում սելավի հետեւանքով 24 մարդ է զոհվել
ОбществоՉինաստանում հորդառատ անձրեւները հանգեցրել են ուժեղ սելավի Սըչուան նահանգի Գենդի գյուղում։
Տարերքի հետեւանքով 24 մարդ է զոհվել, մեկը համարվում է անհետ կորած, չորսը վիրավորված, մեկ մարդ փրկվել է, եւս 577-ը՝ տուժել, հայտնում է «Սինհուան»։
Սելավը փլուզել է 71 բնակելի տուն, ողողվել է ավտոմայրուղու 5 կիլոմետրանոց հատվածը։
Հիմա տարերային աղետների հետեւանքների ոչնչացման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 210 ոստիկաններ, հրշեջ ծառայության ու զինված ոստիկանության աշխատակիցներ։ Որոնողական գործողությունը շարունակվում է։