Երեւանում գյուրզան շենքի 12-րդ հարկ է հասել
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի շենքերից մեկի 12-րդ հարկում օձ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 8-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 10/2 շենքի 12-րդ հարկում օձ է նկատվել, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: