Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել
ОбществоՕգոստոսի 8-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: