Նավթի համաշխարհային գները նվազում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, հաղորդում է Gazeta-ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0․28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49․03 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0․38 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51․94 դոլարի։