Թուրքիայում ընկերներին լուսանկարելու համար ռուս զբոսաշրջիկին ծեծի են ենթարկել
ОбществоՄոսկվայից զբոսաշրջիկը, որը սոցկայքերում որպես Մարու Սյա է ներկայացել, հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ալանիայի Kirman Hotels Arycanda De Luxe հինգ աստղանի հյուրանոցում։ Աղջիկը Facebook-ի իր էջում գրել է, որ վեճը ծագել է, երբ ինքը լուսանկարելիս է եղել։
Աղջկա խոսքով՝ ինքն ընտանիքի ետ հանգստի էր մեկնել։ Այնտեղ այլ ռուսաստանցիների հետ է ծանոթացել, որոնք խնդրել են լուսանկարել իրենց։ Աղջիկը համաձայնել է։ Ֆոտոսեսիայի ժամանակ նրան մի երիտասարդ է մոտեցել՝ ասելով, որ հյուրանոցի տարածքում միայն ինքը լուսանկարելու իրավունք ունի։
«Մեզ է մոտենում մեկ այլ լուսանկարիչ՝ ընտանիքի հետ։ Ընտանիքը մեզ ծանոթ էր. մի քանի օր առաջ երեխաները լողավազանում միասին խաղում էին։ Լուսանկարիչը մի կողմ է նետում մեր իրերը եւ ասում՝ հեռացեք այստեղից»,- ասել է նա։
Աղջկան պաշտպանել են, ծեծկռտուք է սկսվել։ Մոսկվայում պարզվել է, որ նա գլխի վնասվածք ունի։