Ալեքսիս Սանչեսը բաց կթողնի ԱՊԼ-ի առաջին տուրի` Լեսթերի հետ հանդիպումը
Спорт«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց կթողնի Անգլիայի առաջնության առաջին տուրի` «Լեսթեր Սիթիի» հետ հանդիպումը:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.
«Սանչեսը ստամոքսի շրջանում ցավեր ուներ կիրակի առավոտյան: Նա կարճ ժամանակով դուրս է մնացել շարքից: Մեկ կամ երկու շաբաթ բաց կթողնի: Իհարկե, նրա բացակայությունը կորուստ է մեզ համար»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը:
Այդուհանդերձ, Վենգերը նշել է, որ չիլիացի հարձակվողի բացակայությունը ոչ մի կերպ կապված չէ նրա ապագայի վերաբերյալ շշուկների հետ:
«Արսենալ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին: