ՊՆ վարչական համալիրում կայացել է քաղաքացիների ընդունելություն
ОбществоՀՀ պաշտպանության նախարարությունում օգոստոսի 9-ին կայացել է քաղաքացիների ընդունելություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։