Կապանում գազալցակայանում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. նրանց վիճակը միջին ծանրության է
ОбществоNEWS.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Կապան քաղաքում օգոստոսի 9-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիների վիճակը միջին ծանրության է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապան ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մելքոնյանը: Նա նշեց, որ պայթյունից տուժած 33-ամյա Ա. Հ.-ի եւ 24-ամյա Ա. Հ.-ի մոտ առկա է ուղեղի ցնցում եւ սալջարդեր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ավղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության, պարզվել է, որ ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավորելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցները: