«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են ՔԿՀ-ի տարածք փաթեթներ նետելու փորձը
Общество«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները 2017 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում կանխել են ՔԿՀ-ի տարածք փաթեթներ նետելու փորձ: Նետողը դիմել է փախուստի:
Ինչպես տեղեկացրեց ՀՀարդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, տարածքի զննությամբ հիմնական պատի մոտ հայտնաբերել են կտորով կապկպած 3 փաթեթ: Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել 174.8 գրամ ընդհանուր քաշով չորացված, մանրացված, կանաչադարչնագույն բուսական զանգված, 21.05 գրամ քաշով մուգ դարչնագույն կոշտ զանգված, 1.59 գրամ ընդհանուր քաշով 4 սպիտակ օվալաձև դեղահաբեր, մեկ հատ թափանցիկ հեղուկով լցված 5-միլիգրամանոց ներարկիչ, 4 հատ ներարկիչի ասեղ, 118 հատ Պրեգաբալին և 20 հատ Լիրիկա գրառմամբ դեղապարկուճներ, 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ, նույնքան ականջակալ, 2 USB մալուխ, բջջային հեռախոսի մեկ մարտկոց, 1 լիցքավորիչ և 1 Wi-Fi սարք:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատանյութագիտական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: