Եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չունի. Արմավիրի մարզպետի կացնահարված խորհրդականի եղբայրը մանրամասներ է պատմում. Tert.am
ОбществоTert.am-ը գրում է.
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:
«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է»,- հայտնեց Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կատարվածը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան:
«Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ