Հիվանդանոցում 14-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է. նա հանկարծամահ է եղել
ОбществоՍտացվել է հունիսի 12-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխված եւ մահացած 14-ամյա տղայի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները: ՔԿ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ համաձայն փորձագետի թիվ 0758 եզրակացության՝ Ա. Աբրահամյանի մահը վրա է հասել գլխուղեղի դիֆուզ ախտահարումից, որն էլ պայմանավորված է եղել գլխուղեղի միջային զարկերակի ավազանում զարկերակային- երակային մալֆորմացիայով, միջին ուղեղեային զարկերակի անեւրիզմայով, որոնցով տառապել է հանգուցյալը՝ կենդանության օրոք եւ որի վերջնական փուլն է հանդիսացել անեւրիզմայի ինքնաբուխ պատռվածքը՝ փորոքային համակարգ արյան ներխուժումով, որն էլ գտնվում է պատճառական կապի մեջ մահվան հետ:
Դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են քերծվածքներ, նման վնասվածքները կենդանի անձանց մոտ համարվում են առողջության թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող եւ տվյալ դեպքում չեն գտնվում պատճառական կապի մեջ մահվան հետ:
Հանկարծամահության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: