«Մենք ուրախ կլինենք Լեռնային Ղարաբաղը տեսնելու ԵՏՄ կազմում». Նիկոլայ Ռիժկով
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Լեռնային Ղարաբաղը տեսնել Հայաստանի կազմում: Հոկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով առանց Լեռնային Ղարաբաղի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյա լ հարցին, Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ եթե ԼՂ-ն լինի Հայաստանի տարածք, այդ դեպքում որևէ խնդիր չի լինի:
«Դուք գիտեք կարգը. չորոշված սահմաններով միությանը չեն անդամակցում: Հենց լուծվի Ղարաբաղի հարցը, մենք ուրախ կլինենք այն տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիժկովը: