Չիչարիտոն դեռ չի որոշել Մանչեսթեր Յունյաթեդի դարպասը խփած գոլը կտոնի՞, թե՞ ոչ
Спорт«Վեսթ Հեմի» նորեկ, հարձակվող Խավիեր Էրնանդեսը խոստովանել է, որ դեռ չի որոշել` արդյոք «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասն ուղարկած գոլը կտոնի՞, թե՞` ոչ, եթե իհարկե կարողանա գրավել իր նախկին թիմի դարպասը:
Այս թիմերի միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին` ԱՊԼ-ի 1-ին տուրի շրջանակում:
«Դեռևս չգիտեմ` արդյոք կտոնե՞մ, եթե կարողանամ գոլ խփել «Օլդ Թրաֆորդում»: Չէ՞, որ դա իմ նախկին ակումբն է, իմ նախկին երկրպագուները, իմ նախկին մարզադաշտը:
Չնայած` այդ գոլն ինձ համար կարող է առաջինը դառնալ «Վեսթ Հեմի» կազմում: Ես դեռևս չեմ մտածում այդ մասին և ցանկանում եմ իմ ակումբին դրական արդյունք պարգևել: Ուրախ եմ, որ Անգլիա վերադառնալուց հետո իմ առաջին խաղը կլինի «Օլդ Թրաֆորդում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` մեքսիկացի ֆուտբոլիստը, որը վերջերս է նորից վերադարձել Անգլիա Լևերկուզենի «Բայերից», 4 մրցաշրջան հանդես է եկել մանկունիացիների կազմում` այդ ընթացքում դառնալով 59 գոլի հեղինակ.