Հայաստանում տնտեսվարողներն այսուհետ ապրանքանիշ կստանան 4 ամսում
ЭкономикаՀայաստ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի նիստում նշեց, որ նոր կարգն արտացոլում է ավելի վաղ ընդունված օրենսդրական փոփոխությունները։
«Չորս ամիսը՝ մտավոր սեփականության փորձաքննության և այլ գործընթացների համար, շատ կարճ ժամկետ է։ Աշխարհում նման բան պարզապես չկա։ Բացի այդ՝ դիմումը կարելի է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը զգալիորեն դյուրացնում է գործը»,- ասաց Կարայանը: