Հայաստանը կմասնակցի «Համաշխարհային երկրաջերմային դաշինք» բարձր մակարդակի համաժողովին
ОбществоՀայաստանը կմասնակցի իտալական Ֆլորենցիայում կայանալիք «Համաշխարհային երկրաջերմային դաշինք» բարձր մակարդակի համաժողովին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ համաժողովին մեր երկիրը կներկայացնեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:
Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 10-12-ը: