Խեսե Ռոդրիգեսը մոտ օրերս կդառնա իտալական «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ
СпортՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը մոտ օրերս կդառնա իտալական «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ,- գրում է «Marca»-ն:
Համաձայն աղբյուրի` իսպանացին բաց է թողել փարիզյան ակումբի վերջին երկու մարզումները:
Միաժամանակ «Marca»-ն նշում է, որ իտալական ակումբը դեռ վերջնական առաջարկ չի կատարել ՊՍԺ-ին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում Խեսեն վարձավճարով հանդես էր գալիս «Լաս Պալմասում»: