Կոուտինյոն «Լիվերպուլի» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն
Спорт«Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն պաշտոնական նամակով դիմել է անգլիական ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով վաճառել իր տրանսֆերը, տեղեկացնում է Sky Sports-ը։
Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան», որը վերջին շրջանում մեծ ջանքեր է գործադրում նրան ձեռք բերելու համար եւ պատրաստ է վճարել 100 միլիոն եվրոյից ավելի։
Օգոստոսի 11-ին «Լիվերպուլը» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ Կոուտինյոյի տրանսֆերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ընդունվելու եւ քննարկվելու: Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառը: Նա 2013-ին իտալական «Ինտերից» է տեղափոխվել «Լիվերպուլ»: