Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Հանտ Արենայում
СпортԲրատիսլավայում գտնվող բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզում անցկացրեց «Հանտ Արենայում», որտեղ վաղը կկայանա Սլովակիայի հետ ընտրական հանդիպումը,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարզմանը մասնակցեց նաև Ալան Հեսը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել օգոստոսի 9-ին Սարաևոյում կայացած Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:
«Հանտ Արենան» ունի 3000 նստելատեղ և սպասվում է, որ կիսով չափ լեցուն կլինի վաղվա մրցավեճում: