Նեյմարն իր նորամուտը ՊՍԺ-ում կնշի օգոստոսի 13-ին
СпортՊՍԺ-ի նորեկ, բրազիլացի հարձակվող Նեյմարը վերջապես կարող է նշել իր նորամուտը ֆրանսիական ակումբում:
Ֆուտբոլիստը բաց է թողել Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը՝ «Բարսելոնայի» կողմից բանկային գործողություններն ավարտին չհասցնելու պատճառով:
Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» ստացել են ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց խոստացված գումարը և այժմ հարձակվողը կարող է մասնակցել իր նոր ակումբի հանդիպումներին:
Ամենայն հավանականությամբ, Նեյմարը կմասնակցի օգոստոսի 13-ին կայանալիք «Գենգամի» հետ հանդիպմանը: