Լևոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում պարտվել է
СпортԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից, վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սևերով պարտություն է կրել Մագնուս Կարլսենից եւ զիջել առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերը հինգ միավորով բաժանել է 4-5-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող դարձել է Մաքսիմ Վաշյե-Լագրավը (6 միավոր):