Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը
СпортՄիկի մականվամբ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Նա սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի, և 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը ՝ Մխիթարյանի մասին ծավալուն հոդվածն այս տողերով է սկսել բրիտանական «stretford-end.com»-ը:
«Թե ֆուտբոլիստի,թե իր թիմի համար բեղմնավոր շրջանից հետո Մխիթարյանը պետք է ավելի հարթ ճանապարհ ունենա Պրեմիեր Լիգայում»,-գրում է կայքը:
Մխիթարյանի դեբյուտային շրջանը հիանալի էր և սպասվում է, որ նա նույնկերպ կշարունակի հաջորդին: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի և 28 տարեկանում նա իր գագաթնակետում է: Մխիթարյանը նաև բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպես հարձակվող, բայց կարող է խաղալ նաև որպես «10 համար»՝ առանցքային խաղացող: Մխիթարյանը նաև շատ ստեղծագործ է:
Բորուսիայի «Դորտմունդ»-ում իր վերջին շրջանի ընթացքում նա դարձել է 13 գոլի հեղինակ և կատարել է 20 ցնցող փոխանցում Բունդեսլիգայում և Եվրոպայի Լիգայում: Չնայած իր խաղը սահմանափակվել է 24 ամբողջական խաղով՝ Պրեմիեր Լիգայում և Եվրոպայի Լիգայում, սակայն Մխիթարյանն ապացուցել է, որ կարողանում է օգտագործել իր հնարավորությունները:
Ժոզե Մոուրինյոն թիմի խաղի տակտիկական կառուցման համար շատ տարբերակներ ունի, որոնցից են 4-2-3-1 և 3-5-2 սխեմաները, սակայն Մխիթարյանը յուրաքանչյուրում կարող է փայլուն հանդես գալ, ինչը նա անում էր 2 տարի առաջ Բորուսիայի «Դորտմունդ»-ում: