Գիտնականները 91 հրաբուխ են հայտնաբերել Անտարկտիկայի սառցաշերտի տակ
ОбществоԳիտնականները հայտնաբերել են երկրի ամենամեծ հրաբխային գոտին, որը գտնվում է 2կմ խորության վրա՝ Անտարկտիկայի արևմտյան հատվածի հաաստ սառցաշերի տակ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառցաշերտի տակ 91 հրաբուխ կա: Դրանցից ամենամեծի բարձրությունը մոտ 4.000մ է, մինչդեռ ամենացածրը 100մ է:
Պարբերականը մանրամասնում է, որ նախկինում նույն տեղանքում հայտնաբերվել էր 47 հրաբուխ:
Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե որքան ակտիվ են հրաբուխները: Ըստ գիտնականների՝ դա պետք է անել հնարավորինս արագ:
«Մենք պարզապես ապշած ենք, քանի որ չէինք էլ ենթադրում, որ այստեղ այսքան հրաբուխ կա»,-նշել է գիտական թիմի անդամներից մեկը: