Ռաֆայել Նադալն առաջարկել է ATP-ի վարկանիշային աղյուսակի միավորները հաշվել երկու տարվա արդյունքներով
СпортԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ դժգոհ է ներկայիս վարկանիշային միավորների հաշվարկից:
«Նախկինում նույնպես նշել էի, որ ներկայիս օրացուցային ֆորմատը չի աշխատում: Առաջարկում եմ վարկանիշային աղյուսակ կազմել երկու մրցաշրջանների արդյունքներով:
Այսօր դու պարզապես չես կարող հանգստանալ, եթե գտնվում ես վարկանիշային աղյուսակի բարձր հորիզոնականներում: Ռոջերը, Նովակը, Էնդին և ես չենք կարողանում հանգստանալ, քանի որ կարող ենք կորցնել վարկանիշային մի քանի հարյուր միավորներ:
Բացի այդ, աղյուսակի վրա ազդում են նաև վնասվածքներն ու ծերությունը: Հիմա մեզ ավելի շատ հանգիստ է հարկավոր, հակառակ դեպքում ոչինչ չենք կարող անել»,- Նադալի խոսքն է մեջբերում «Metro»-ն: