Մեծ Բրիտանիայի թագուհին երեկույթ Է կազմակերպել ABBA-ի ոճով
ОбществоՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երեկույթ Է կազմակերպել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների նստավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: Միջոցառմանը, որտեղ հնչել Է ABBA շվեդական խմբի երաժշտությունը, հրանվիրված են եղել պալատականները եւ նրանց հյուրերը:
Երեկույթը, որը կազմակերպվել Էր առանց հատուկ առիթի, տեղի Է ունեցել դղյակի կինոակումբում, ընդամենը դրան ներկա Է եղել 500 մարդ: Մուտքի տոմսն արժեր 12,5 ֆունտ (շուրջ 16 դոլար):
Միջոցառմանը գործել Է դրես-կոդ. ներկաները պետք Է հագնվեին ABBA-ի ոճով: Նման թեմատիկա Էր ընտրել, քանի որ թագուհու սիրած երգը Dancing Queen-ն Է:
Նշվում Է, որ հյուրերը պարել են, երգել եւ շամպայն խմել: Գիշերվա վրա հասնելուն պես նրանց ցուցադրել են ,Mamma Mia!ե մյուզիքլի Էկրանավորումը, որը հիմնված Է ABBA-ի երգերի վրա:
Մուտքի մոտ հյուրերին ստուգել Է անվտանգության ծառայությունը: Եղիսաբեթ Երկրորդն ինքը այդ ժամանակ գտնվում Էր Բալմորալում՝ Շոտլանդիայի թագավորական նստավայրում:
ABBA քառյակը, որը գործել Է 1972-1982 թվականներին եւ այդպես Է կոչվել կատարողների անունների առաջին տառերով: Խումբն առավել հաջողակ կոլեկտիվներից մեկն Է փոփ-երաժշտության ողջ պատմության մեջ: