ՌՖՊԼ. Ուրալը խուսափեց պարտությունից, Հարոյանը մասնակցեց խաղին
СпортՌուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվեց Տուլայի «Արսենալին»:
Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Տանտերերի ֆուտբոլիստներ Ստոպիլա Սունզուի և Իլյա Մաքսիմովի խփած գոլերին պատասխանեցին Էրիկ Բիկֆալվին և Ալեքսեյ Եվսեևը:
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Այս խաղից հետո «Ուրալը» 8 միավորով զբաղեցրեց 10-րդ, իսկ «Արսենալը» 4 միավորով` 13-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ «Ուրալը» 7-րդ տուրում կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ-ին: