Երևանում տարածքներ կառանձնացվեն շների զբոսանքի կազմակերպման համար
ОбществоԱշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում և պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երևույթի առնչությամբ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:
«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը հիմնականում անց են կացնում այգիներում և պուրակներում: Վերջերսբազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներինզբոսանքի դուրս բերելու, ինչպես նաև ջրային ավազաններում կենդանիներինլողացնելու երևույթների հետ կապված:
Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաևընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավորէ նախատեսել առանձին տարածքներ, որտեղ և կկազմակերպվեն շներիզբոսանքները: Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեքառաջարկներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին և համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին:
«Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներումու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդներիանկանոն երթևեկության վրա: Նախորդ տարիներին Երևանի որոշփողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այնվայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որհեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց և մյուս համաքաղաքացիներիհանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանցանվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք ևհամապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակիհատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներձևավորելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը: